«ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման կենտրոնում կանցկացվի վահանաձեւ գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա

«ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման կենտրոնում կանցկացվի վահանաձեւ գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա

15:11 12 Մյս, 2019

Վանահաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա… Սույն թվականի մայիսի 31-ին «ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման կենտորնում պրոֆեսոր Ֆիլիպ Վելը (բժշկական գիտությունների դոկտոր,  ցիտոլոգների միջազգային ակադեմիայի անդամ) կկատարի վանահաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա՝ բիոպտատի հետագա բջջաբանական հետազոտմամբ:

Հերթագրումը կատարվում է հետևյալ հեռախոսահամարներով՝ 012 56 10 50, 099 56 10 80:

Հիշեցնենք, որ «ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման լաբորատորիան ձևավորվել է 2009 թ.:
«ԷԿՈՍԵՆՍ»-ի գլխավոր նպատակն է՝ բոլոր լաբորատոր հետազոտություններն իրականացնել որակի միջազգային չափանիշներին համապատասխան, և լաբորատոր ախտորոշման մեջ գործնականում կիրառել ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերումները: Լաբորատորիայի գործունեության կարևոր նպատակներից են՝
— հետազոտություններն իրականացնել ու դրանց արդյունքները տրամադրել հնարավորինս կարճ ժամանակահատվածում,
— յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում:
Ժամանակի ընթացքում ընկերությունը կարողացել է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական լաբորատորիա:

MG_0833

 

 

 

 

 

 

 

 

 

«ԷԿՈՍԵՆՍ»-ը այսօր ազգային շուկայում ներկայացված լաբորատոր ախտորոշման վստահելի
առաջատար է:
«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան համագործակցում է ախտորոշման սարքավորումներ արտադրող համաշխարհային առաջնորդների հետ, որոնցից են Siemens, Roche, Quiagen, Sysmex և այլք:
«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան մասնակցում է լաբորատոր հետազոտությունների որակի հսկողության միջազգային ծրագրին (Randox – Մեծ Բրիտանիա):
Առավելությունները հիվանդների համար` բժշկական տեղեկատվության գաղտնիություն, անանուն հետազոտությունների հանձնման հնարավորություն, արյուն վերցնելու գործընթացի անվտանգություն, տնային կանչ ծառայության հնարավորություն, բժշկական հետազոտություններին պատրաստվելու հարցերի անվճար խորհրդատվություն, արդյունքների տրամադրում հնարավոր բոլոր կապի միջոցներով:
Առավելությունները բժշկական կենտրոնների համար` հետազոտությունների լայն շրջանակ՝ ներառյալ բացառիկ համալիր ծրագրեր:
«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան համագործակցում է Երևանի և Հայաստանի այլ շրջանների առաջատար բժշկական կենտրոնների, կլինիկաների և մասնավոր բժիշկների հետ, ինչպես նաև ախտորոշիչ ծառայությունների լայն տեսականի է տրամադրում իր այցելուներին: Լաբորատորիան հագեցած է կլինիկական լաբորատոր հետազոտությունների հիմնական մեթոդներով, որոնք իրականացվում են ժամանակակից սարքավորումներով: Աշխարհի առաջատար արտադրողների ավտոմատացված անալիզատորների կիրառումը թույլ է տալիս կենսանմուշների մեծ ծավալները հետազոտել օպերատիվ կերպով և բարձր որակով: Ստանդարտ լաբորատոր հետազոտություններից բացի, կատարվում են նաև ինքնատիպ գենետիկական հետազոտություններ՝ կիրառելով առաջատար գիտնականների վերջին ձեռքբերումները: Հետազոտության համար նյութի մշակման և տրամադրման գրագետ կազմված մեխանիզմը, և հետազոտությունների իրականացման հստակ ալգորիթմները թույլ են տալիս օպերատիվ կերպով ստանալ հավաստի արդյունքներ:
«ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան ներկայացված է Կապանում, Վանաձորում և Ստեփանակերտում, Մարտունի, Գավառ քաղաքներում, ինչպես նաև Երևան քաղաքում՝ չորս մասնաճյուղով, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝ Մ.Հերացու փ., 5, Կոմիտաս 37/1, Մանթաշյան 26, Բյուզանդ 53-55 (1):
Գործում է արագ արձագանքման հետևյալ կարճ հեռախոսահամարը՝ 8676:
Հեռ.: +374 10 56 10 40
Բջջ.: +374 99 56 10 40
Ֆաքս: +374 10 56 10 40
e-mail: info@ecosense.am
loading...