Տավուշում հակառակորդի կողմից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվել

Տավուշում հակառակորդի կողմից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվել

13:40 6 Մյս, 2019

Ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Արգիշտի Սեփխանյանի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվել։ Այս մասին  հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ զինծառայողը ներկայումս բուժում է ստանում Երեւանի կենտրոնական հոսպիտալում։

Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը:Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երեւան, այնուհետեւ՝ վիրահատել: Վիրահատությունը բարեհաջող ընթացք էր ունեցել:

 

loading...