Նախօրեին վիրավորված զինծառայողին կտեղափոխեն Երեւան

Նախօրեին վիրավորված զինծառայողին կտեղափոխեն Երեւան

13:21 5 Մյս, 2019

Նախօրեին Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած Ագանիկ Զորոգլյանին կտեղափոխեն Երևան։

Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ Ագանիկ Զորոգլյանի վիճակը շարունակում է ծանր մնալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիս 4-ին ժամը՝ 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում Էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Ագանիկ Զորոգլյանը վիրահատվել էր եւ տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ. զինծառայողը վիրավորումն ստացել է գլխի շրջանում:

21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար: Ներկայումս նրա ընտանիքն ապրում է ՌԴ-ում: Ողջիում տատն ու պապն են ապրում:

Նա բանակ է զորակոչվել 2018-ի հունվարին, այսինքն՝ 1 տարի 4 ամիս առաջ:

loading...