Արկադի Պապյանն ապրիլի 15-ից մինչ այսժամ հացադուլի, իսկ ապրիլի 25-ից՝ ջրադուլի մեջ է…

Արկադի Պապյանն ապրիլի 15-ից մինչ այսժամ հացադուլի, իսկ ապրիլի 25-ից՝ ջրադուլի մեջ է…

19:55 4 Մյս, 2019

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում Արկադի Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ինչպես միայնակ, այնպես էլ ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Թ.Ֆ-ի հետ անձամբ կամ իր մտերիմ Կ.Հ-ի օժանդակությամբ, պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել «Վանաձոր» ՔԿՀ-ի առանձին պաշտոնատար անձանց:

Ըստ որոշման, Արկադի Պապյանը ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացում աստիճանաբար մտերիմ հարաբերություններ է հաստատել ՔԿՀ-ի պետ Գ. Մ-ի հետ և նրա հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար Արկադի Պապյանն ու Թ.Ֆ-ն, Գ.Մ-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել յուրաքանչյուր ամիս նրան որպես կաշառք 250,000-300,000 ՀՀ դրամ գումար տալու հարցում: 2016 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 07-ն ընկած ժամանակահատավածում քննությամբ չպարզված անձանցից իրենց մտերիմ Կ.Հ-ի միջոցով հավաքագրել և նրա մոտ պահել են որոշակի գումարներ, որոնց մի մասը` կաշառքի առարկա հանդիսացող առանձնապես խոշոր չափերի 2,750,000 ՀՀ դրամը Վանաձոր քաղաքի տարբեր թաղամասերում նրանց պահանջով Կ.Հ.-ն տվել է պաշտոնատար անձ հանդիսացող Գ.Մ.-ին, այդ թվում 2017 թվականի օգոստոսի 05-ին տվել է 650,000 ՀՀ դրամ, սեպտեմբերի 3-ին և հոկտեմբերի 7-ին 150,000 ական ՀՀ դրամ:

Հատկանշական է, որ գործով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2018 թվականի մարտին, ապրիլի 05-ից գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Բաղդասարյանի վարույթում, սակայն մինչ օրս դատաքննության նախապատրաստական փուլը չի հաղթահարվել և անորոշ ճակատագրով Ա.Պապյանը սպասում է դատարանի վերջնական որոշմանը:

Արկադի Պապյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում նշեց.

«Ծանոթ լինելով քրեական գործի նյութերին՝ մենք անառկելիորեն գտնում ենք, որ Արկադի Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջների կոպիտ խախտմամբ՝ անձը մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ այն դեպքում, երբ գործում չկա Արկադի Պապյանի կողմից իրեն մեղսագրված արարքի առերևույթ կատարման մասին վկայող ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ուստի այս պայմաններում չի կարող խոսք լինել հիմնավոր մեղադրանքի մասին: Մենք գտնում ենք, որ նախաքննական մարմնի կողմից խախտվել են օրենքով սահմանված ապացույցների գնահատման կանոնները, իսկ գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազությունը չկանխելով չհիմնավորված մեղադրանքի առաջադրումը՝ դրսևորել է անգործություն»:

Ա.Մակինյանի խոսքով` իր նկատմամբ իրականացվող անարդարության դեմ պայքարելու այլ ելք չունենալով՝ Արկադի Պապյանն անցյալ տարի 39 օր անընդհատ գտնվել է հացադուլում և հացադուլից դուրս է եկել միայն այն ժամանակ, երբ իրավասու պաշտոնատար անձինք այցելել են նրան և խոստացել հրաժարվել նրա նկատմամբ սկսած մեղադրանքից:

Սակայն, մինչ օրս առաջադրված մեղադրանքը չի փոփոխվել և որն էլ առիթ է հանդիսացել, որ Արկադի Պապյանն իր բողոքի ձայնը բարձրացնի կրկին հացադուլ հայտարարելու միջոցով. նա ապրիլի 15-ից մինչ այսժամ հացադուլի, իսկ ապրիլի 25-ից՝ ջրադուլի մեջ է, հրաժարվում է նաև բուժօգնություն ստանալուց:

Ամրամ Մակինյանը նաեւ նշեց, որ իրավիճակն արդեն հասել է կրիտիկական սահմանագծին՝ ամեն րոպե վտանգված է Արկադի Պապյանի կյանքը.

«Հարցի հրատապությունը հաշվի առնելով՝ ակնկալում ենք նաև ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի միջամտությունը»:

loading...