Կարճ ժամանակում մայրաքաղաքի բոլոր փողոցների գծանշումները կթարմացվեն և կբերվեն պատշաճ վիճակի

Կարճ ժամանակում մայրաքաղաքի բոլոր փողոցների գծանշումները կթարմացվեն և կբերվեն պատշաճ վիճակի

18:53 4 Մյս, 2019

Որոշ քաղաքացիներ մտահոգություն էին հայտնել, որ մայրաքաղաքի փողոցների հորիզոնական գծանշումները թարմացված չեն, երբեմն՝ գրեթե անտեսանելի:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խնդիրը պայմանավորված է եղել ներկման աշխատանքների համար եղանակային անբարենպաստ պայմաններով:

Ի գիտություն ընդունելով քաղաքացիների մտահոգությունը` Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի բոլոր փողոցների գծանշումները կթարմացվեն և կբերվեն պատշաճ վիճակի:

loading...