ԵԿՄ անդամները Սասուն Միքայելյանի գլխավորությամբ Ծիծեռնակաբերդում էին

ԵԿՄ անդամները Սասուն Միքայելյանի գլխավորությամբ Ծիծեռնակաբերդում էին

16:12 4 Մյս, 2019

Արցախյան ազատամարտի մասնակից, «Միավորված ուժերի շտաբի» հրամանատար Մուշեղ Մխոյանի (Վոժդ) հիշատակին այսօր՝ ապրիլի 4-ին Ծիծեռնակաբերդում անցկացվեց հուշ-ցերեկույթ։

Ներկա էին ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, նորընտիր փոխնախագահներից (գաղափարաքարոզչական գծով) Մանվել Եղիազարյանը, մի քանի ԵԿՄ անդամներ, զինակից ընկերներ, ինչպես նաև՝ Մուշեղ Մխոյանի անվան դպրոցի սաներ։

Նրանք ծաղիկներ խոնարհեցին, այնուհետև՝ ԵԿՄ պատանիները միջոցառմանն ասմունքեցին և զինակիցները վերհիշեցին Մխոյանի կատարած սխրանքները։ Ներկաները խունկ ծխեցին, վերջում՝ պատրաստվում էին այցելել Մուշեղ Մխոյանի անվան դպրոցը։

loading...