ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի տեղակալը՝ ՊԵԿ-ում. Քննարկել են միջազգային փոստային եւ էքսպրես-առաքումների հարցը

ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում գտնվելով Հայաստանում, այցելել է Պետական եկամուտների կոմիտե:

ՊԵԿ-ից հայտնում են, որ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր: Ռ. Դավիդովը ծանոթացել է ՏՏ ոլորտի առաջավոր փորձին եւ ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան հարթակում առաջարկվող ծառայություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում միջազգային փոստային եւ էքսպրես-առաքումների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության փորձին եւ այլն: Արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համատեղ աշխատանքները վերոնշյալ ոլորտներում եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծել փորձի փոխանակման համար:

 

ԱՎԵԼԻՆ