Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 23 տարեկան

Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 23 տարեկան

17:42 1 Մյս, 2019

Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանն այսօր՝ մայիսի 1-ին, կդառնար 23 տարեկան։

Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է Արարատի մարզի Վեդի քաղաքում։ 2003-2011 թթ. սովորել է  Վեդի քաղաքի №1 միջնակարգ դպրոցում։ 2011-2014 թթ. սովորել եւ ավարտել է «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Վեդու մասնաճյուղի էկոնոմիկայի, հաշվապահական հաշվառման եւ աուդիտի բաժինը։

2009-2014 թթ. խաղաշրջաններում հանդես է եկել ՀՀ ԿԳՆ Խաղային մարզաձեւերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» 1996-1997 թթ. ծնվածների ֆուտբոլային թիմի կազմում, մասնակցել է ՀՀ ֆուտբոլի առաջնություններին  ու մի շարք հուշամրցումների, պարգեւատրվել մեդալներով ու պատվոգրերով։ 2014 թ. փետրվար-հունիս ամիսներին սովորել եւ ավարտել է «Կարեն Սուքոյան» ուսումնական կենտրոնի խոհարարության եւ ուտեստների ձեւավորման դասընթացները։ 2014 թ. հուլիսին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին։

Ծառայել է ՊԲ N զորամասում՝ որպես գնդացրորդ։ Զոհվել է 2016 թ. ապրիլի 2-ին 5-րդ ՊՇ 116 մարտական դիրքի պաշտպանության ժամանակ համածառայակիցներ կապիտան Արմենակ Ուրֆանյանի, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի, շարքային Քյարամ Սլոյանի հետ միասին։ Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով, «Փառքի տարածք հուշահամալիր» հայրենասիրական հկ-ի «Փառքի տարածք» մեդալով, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» հկ-ի «Հայրենիքի պաշտպանության» մեդալով, «Երկրապահ կամավորականների միություն» հկ-ի «Հայաստանի երկրապահ» եւ «Եռասերունդ երկրապահ» մեդալներով։

loading...