Վարորդների տուգանման բալային համակարգի առաջարկող նախագիծը կառավարությունում է. ՃՈ

Վարորդների տուգանման բալային համակարգի առաջարկող նախագիծը կառավարությունում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը։

«Մոտ ժամանակներս Ազգային ժողովում կլինի։ Բալային համակարգի վերին շեմը 9 բալն է, խախտումները 0.5–ից մինչեւ 4 բալ են նախատեսվում են, 9 բալը լրացնելու դեպքում 6 ամսով կասեցվելու է վարորդական իրավունքը, երկրորդ անգամ 9 բալը լրացնելու դեպքում տվյալ վարորդը զրկվելու է վարորդական իրավունքից»,–նշեց նա։

ԱՎԵԼԻՆ