Ինչպե՞ս հրաժարվել գիշերներն ուտելուց

Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ քնելուց առաջ չպետք է ուտել, քանի որ օրգանիզմում բոլոր պրոցեսները դանդաղում են, եւ ստամոքսը չի կարող նորմալ մարսել սնունդը: Սակայն այսօր գիտնականներն այլ կարծիքի են.  իրականում սնունդը նորմալ է մարսվում, բայց հագեցածության զգացողությունն է ավելի ուշ վրա հասնում, քան ցերեկը, եւ դա էլ հենց կարող է հանգեցնել ավելի շատ ուտելու եւ ավելորդ քաշ հավաքելու:

Գիշերային ախորժակի պատճառը հիմնականում հոգեբանական է: Շատերը ցերեկներն աշխատում ու սովորում են, իսկ երեկոյան՝ հանգստանում եւ թուլանում: Ուստի մարդուն դժվար է լինում վերահսկել իր ախորժակը:

Պատճառ կարող են լինել նաեւ դեպրեսիաներն ու սթրեսները: Նման հոգեվիճակների ժամանակ ախորժակը ցերեկն անհետանում է եւ գալիս է գիշերը:

Ինչպե՞ս հրաժարվել գիշերներն ուտելուց

Երբեմն մարդը քաղց չի զգում, բայց օրգանիզմը խոնավություն է պահանջում, այդ պատճառով շատերը ծարավի զգացողությունը շփոթում են քաղցի հետ: Քաղցը զսպելու համար գիշերը կարելի է խմել մեկ բաժակ եռացրած ջուր, կաթ կամ անյուղ կեֆիր:

Եթե ցերեկը դու քիչ ես սնվում, մի տանջիր քեզ քաղցով: Կարող ես երեկոյան բանջարեղենով բուտերբրոդ ուտել, բայց հետեւիր, որ այն սովորության չվերածվի: Հետեւիր, որ երեկոյան ոչ մի համեղ բան չլինի տեսադաշտում. թաքցրու քաղցրավենիքն ու խմորեղենը:

Երեկոյան մաքրիր ատամները, դա օրգանիզմին կնախազգուշացնի, որ ժամանակն է հանգստանալու եւ այլեւս ուտել չի կարելի:

ԱՎԵԼԻՆ