Պոգբան Արքայական ակումբում կստանա տարեկան 12 միլիոն եվրո

Պոգբան Արքայական ակումբում կստանա տարեկան 12 միլիոն եվրո

18:31 27 Ապր, 2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալի» հետ անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ։ 26-ամյա ֆուտբոլիստը Արքայական ակումբում կստանա տարեկան 12 միլիոն եվրո, ինչը 2 միլիոնով գերազանցում է նրա վարձատրությունը հարկերի վճարումից հետո մանչեսթերյան ակումբում, հաղորդում է իսպանական AS-ը։

Պոգբան եւ նրա գործակալ Մինո Ռայոլան ձգտելու են տրանսֆերն իրագործել մինչեւ հաջորդ մրցաշրջանի նախապատրաստական փուլի մեկնարկը։ Նշվում է, որ Պոգբան հրաժարվել է փաստաթղթեր ներկայացնել Չինաստանի վիզայի համար եւ մտադիր չէ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ամռանը մեկնել ասիական մրցաշրջագայության։

Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Նա հրաժարվել է երկարաձգել այն։

loading...