Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին

Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին

15:58 26 Ապր, 2019

Սահմանին այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է: Այդ մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այսպես ասած, անընդհատ նույն վիճակն է: Ադրբեջանական կողմից կրակոցներ են լինում, բայց ոչ թիրախավորող: Իրավիճակը սահմանին կայուն է»,- ասաց նախարարը:

loading...