Այսօր Ալ Պաչինոն նշում է 79-ամյակը

Այսօր Ալ Պաչինոն նշում է 79-ամյակը

15:48 25 Ապր, 2019

Իր լրջությամբ նա գերում է հազարավոր կանանց սրտեր,իսկ տղամարդկանց` ստիպում նմանվել իրեն, մինչդեռ ինքն իրեն տարիներ առաջ պատկերացնում էր ոչ թե դրամաներում ու կրիմինալում, այլ` կատակերգական ժանրում:

Այսօր՝ ապրիլի 25-ին, հոլիվուդյան աստղ Ալ Պաչինոն նշում է ծննդյան 79-ամյակը:

Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Սպիով դեմքը», «Կնոջ բույրը», «Կնքահայրը», «Ավելի վատ, քան սուտը», «Սիմոնա» եւ այլն:

Իր գործունեության ընթացքում դերասանը մի շարք մրցանակների է արժանացել՝«Օսկար», «Էմմի», «Ոսկե Գլոբուս», «British Academy Film Award» եւ այլն…

Ալ Պաչինոն արդեն ավելի քան 50 տարի նկարահանվում է ֆիլմերում եւ խաղում թատրոնում, բայց իր մասին «աստղ» բնորոշմանն այդպես էլ չի հարմարվում: Ասում է՝ աստղերն այն մարդիկ են, «ովքեր բնակվում են մեծ առանձնատներում եւ ունեն սրտաձեւ լողավազաններ»: Դերասանի հայտնի մեջբերումներից եւս մի քանիսն առաջարկում ենք ընթերցել ստորեւ.

«Որո՞նք են իմ թուլությունները… Երանի կարողանայի հասկանալ: Հավանաբար նույն ձեւով կտատանվեի, եթե հարցնեիք իմ ուժեղ կողմերի մասին: Կարծում եմ՝ երկուսն էլ նույն բանն են ինձ համար»:

«Հայտնի լինելու ամենավատ կողմն այն է, որ մարդիկ միշտ փորձում են քեզ հետ սիրալիր լինել; Դու ինչ-որ բան ես խոսում, ու նրանք միանգամից քեզ հետ համաձայնվում են, անգամ, եթե ասածդ խենթություն է: Մեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնք հաճախ կբարձրաձայնեն այն, ինչ չենք ցանկանոմ լսել»:

«Ես երբեք չեմ կիսում իմ կարծիքը: Մեր մտորումները պետք է մնան մեր ներսում»:

«Ես իմ կյանքում շատ կասկածներ ու անցանկալի իրադարձություններ եմ ունեցել»:

«Իմ կարիերայի այս շրջանում ինձ ոչ ոք չի կարող մերժել քասթինգների ժամանակ, հիմա ինձ միայն մերժում են իմ երեխաները»:

«Կար ժամանակ, երբ թատրոնն ինձ համար կենսակերպ էր»:

«Իսկ դուք գիտեի՞ք, որ ես իմ կարիերան սկսել եմ՝ որպես հումորիստ: Շատերը չեն հավատում դրան, բայց ես ինձ հենց կոմեդիայի ժանրում էի տեսնում»:

«Մի ժամանակ երեսս կոծկող տարբեր բաներ էի կրում՝ գլխարկ եւ այլն, որպեսզի խուսափեի ուշադրությունից»:

«Դերասանների երկու տեսակ կա՝ սկանդալային եւ ամաչկոտ»:

«Փողը կյանքդ հեշտացնում է: Եթե ունես այն, դու հաջողակ ես»:

loading...