Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

14:45 20 Ապր, 2019

Լիբիական «Այն» կայքը տեղեկացնում է՝ Լիբիայի արեւելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը որդեգրել է միջազգային հարաբերությունների և  արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը՝ ընդունել 1915ին, Օսմանեան կայսրության կողմից գործադրված Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:

Կառավարությունը մամուլի հաղորդագրությամբ հայտնում է, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրենությունը աշխատանք է տանում բանաձեւելու որոշում,  որի համաձայն, Լիբիայում այսուհետ ամեն տարի ապրիլի 24ին կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

loading...