Նիդերլանդներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ

Նիդերլանդներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ

13:55 20 Ապր, 2019

Նիդերլանդներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ՝ Հոլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Մասնավորապես, ապրիլի 23-ին տեղի ժամանակով 12:00-ին նախատեսվում է բողոքի ցույց Հաագայի «Plein» հրապարակում, որի նպատակն է Նիդերլանդների կառավարությունից պահանջել ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը: Ցույցի ընթացքում կառավարությանը կներկայացվի հանրագիր:

Բացի այդ, ապրիլի 24-ին Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը ոգեկոչման արարողություն կանցկացվի Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ: Ներկաները ծաղկեպսակներ կտեղադրեն Մեծ Եղեռնի հուշարձանին, ոգեկոչման արարողություն տեղի կունենա, որի ժամանակ կլինեն ելույթներ՝ այդ թվում գեղարվեստական:

Նշվում է, որ միջոցառումները կազմակերպել են Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները:

loading...