Մբապեն թիմակիցներին քննադատելու պատճառով չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում

Մբապեն թիմակիցներին քննադատելու պատճառով չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում

18:59 17 Ապր, 2019

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի որոշմամբ չի հայտավորվել «Նանտի» դեմ Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրից հետաձգված խաղին:

Le Parisien-ի համաձայն՝ գերմանացի մասնագետը 20-ամյա ֆուտբոլիստին պատժել է թիմակիցներին քննադատելու համար: Ֆրանսիայի առաջնության նախորդ տուրում «Լիլից» 1։5 հաշվով կրած պարտությունից հետո Մբապեն հայտարարել էր, որ ՊՍԺ-ն խաղում էր սիրողական ֆուտբոլիստների նման:

«Նանտ» – ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ Երեւանի ժամանակով 21:00-ին:

loading...