«Թավշյա հեղափոխությունից» հետո Արցախը մնաց Ռուսաստանի միակ դաշնակիցը Հարավային Կովկասում.Սեմյոն Պեգով

«Թավշյա հեղափոխությունից» հետո Արցախը մնաց Ռուսաստանի միակ դաշնակիցը Հարավային Կովկասում.Սեմյոն Պեգով

14:05 12 Ապր, 2019

Ռուս ռազմական թղթակից, գրող Սեմյոն Պեգովը այցելել է Արցախ և այցելությունից հետո հոդված է գրել «Rusvesna.su» կայքում: Ձեզ ենք ներկայացնում նրա հոդվածի ամենակարևոր մասերը:

Նա նշում է, որ 2018 թ-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո Արցախը մնաց Ռուսաստանի միակ դաշնակիցը Հարավային Կովկասում: Ըստ Պեգովի՝ ի տարբերություն Երևանի, որը «թավշյա հեղափոխությունից» հետո ավելի շատ նայում է դեպի Արևմուտքը, Ստեփանակերտը շարունակում է Ռուսաստանի «վրա նայել անվերապահ պատմական հույսով»:

«1990 -ականների սկզբին ծանր պատերազմով անցած մարդիկ հասկանում են, որ այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններում Մոսկվան է մնում Ստեփանակերտի հիմնական դաշնակից», – նշում է Պեգովը:

Հեղինակը նաև գրում է, որ Ռուսաստանը մեծապես կորցրել է իր ազդեցությունը Հայաստանում ՝ 2018 թ. ապրիլի իրադարձությունների պատճառով:

«Ռուսաստանի դերը հայտնի դեպքերից հետո, ցավոք սրտի, աստիճանաբար զրոյանում է: Այո, մենք ունենք ռազմաբազա Գյումրիում: Բայց սա, ինչպես ասում են, ոչ այլ ինչ է, քան պարզապես «կացնային փաստ» ժամանակակից իրողություններում: Ռազմաբազան այդպիսի մեծ դեր չի խաղում հիմա, ինչպես ասենք, տասը տարի առաջ»,- գրում է նա:

Պեգովը նշում է, որ Ռուսաստանի ազդեցության նվազումը տեղի է ունենում Հայաստանում ԱՄՆ-ի ազդեցության աճի ֆոնին: «Հասկանալի է, որ դա մի օրվա ընթացքում տեղի չի ունեցել, և դա դիվանագիտական սխալ հաշվարկների երկարատև շղթայի հետևանք է, բայց փաստը մնում է փաստ», – նշում է հեղինակը:

Նա նաև նշում է, որ հասկանալու համար, թե իրենց ազդեցությունն որքանով է նվազել, բավական է իմանալ 2 թիվ` Երևանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական աշխատակիցները մոտ 1500 հոգի են: Սա բաց տվյալների համաձայն: ՌԴ դեսպանատանն այժմ աշխատում է մոտ 50 հոգի:

loading...