Համաշխարհային բանկը 2019-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը 4.2 տոկոսի մակարդակում է կանխատեսում

Համաշխարհային բանկը 2019-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը 4.2 տոկոսի մակարդակում է կանխատեսում

18:30 5 Ապր, 2019

Համաշխարհային բանկը 2019-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը 4.2 տոկոսի մակարդակում է կանխատեսում: Այս մասին ասվում է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսության մասին Համաշխարհային բանկի զեկույում:

Զեկույցի համաձայն՝ տարածաշրջանում տնտեսական աճը 2018-ին նվազել  է մինչեւ  3.1 տոկոս:

«Կանխատեսվում է, որ 2019-ին Հայաստանում տնտեսության աճը կհասնի 4.2 տոկոսի եւ աստիճանաբար միջնաժամկետ հեռանկարում կհասնի մինչեւ 5 տոկոս»,- նշվում է զեկույցում:

Զեկույցում նաեւ նշվում է, որ 2020-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4.9 տոկոս:

loading...