Կմշակվի բանաձեւ, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձեւավորման կայուն եւ կանխատեսելի մեխանիզմ

Կմշակվի բանաձեւ, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձեւավորման կայուն եւ կանխատեսելի մեխանիզմ

17:30 5 Ապր, 2019

Մոսկվայում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի ժամանակ անդրադարձել է կատարվել Հայաստան բնական գազի մատակարարման հարցին:

Նշվել է, որ անհրաժեշտ է մշակել բանաձեւ, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձեւավորման կայուն եւ կանխատեսելի մեխանիզմ։

Միջկառավարական հանձնաժողովի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում միգրացիոն քարտերում նշված նպատակի փոփոխությունն առանց երկրից դուրս գալու իրականացնելու հնարավորության ուղղությամբ:

Պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը նաեւ աշխատանքներ կիրականացնի աշխատանքային գործունեություն ծավալելու ընթացքում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու վերաբերյալ:

loading...