Ո՞ր երկրում անցած տարի յուրաքանչյուր չորրորդը սեքս չի ունեցել

Ո՞ր երկրում անցած տարի յուրաքանչյուր չորրորդը սեքս չի ունեցել

20:02 5 Ապր, 2019

ԱՄՆ-ում յուրատեսակ ռեկորդ է սահմանվել ըստ այն բնակիչների թվի, ովքեր սեքսով չեն զբաղվում։ Ամերիկացիների 15 տոկոսը սեքս չի ունեցել վերջին 5 տարիներին, ինչը ռեկորդային ցուցանիշ է նման հետազոտությունների վերջին 30 տարիների պատմության մեջ։

Սեռական ակտիվության մասին սոցհարցումներն անցկացվում են 1988-ից, Հանրային կարծիքի ուսումնասիրման ազգային կենտրոնի կողմից։ Հետազոտությունների վերջին տվյալները գիտնականներին փակուղի են մտցրել. 2018 թվականի ընթացքում ամերիկացիների ավելի քան 25 տոկոսը ոչ մի սեռական զուգընկեր չի ունեցել։ Ընդ որում՝ սեքսի բացակայությունը խոստովանել է 18-30 տարեկան ամերիկացիների 23 տոկոսը, եւ այդ ցուցանիշը ավելի քան երկու անգամ գերազանցում է 10-ամյա վաղեմության ցուցանիշները։

Սեքսի բացակայության այսքան մեծ թիվը փորձագետները համարում են այն, որ երիտասարդները ավելի ուշ են հասուն կյանք մտնում, այսինքն՝ հեռանում են ծնողներից եւ սեփական ընտանիք կազմում։ Բացի այդ, երիտասարդությունը գտնում է ժամանակն անցկացնելու այլընտրանքային ձեւեր. սոցցանցեր, համակարգչային խաղեր եւ այլն։

Հատկանշական է, որ հասուն տարիքի մարդկանց շրջանում անցած տարվա ընթացքում  սեքսի բացակայության մասին հայտարարել է ամերիկացիների շատ ավելի փոքր մասը։ 30-40 տարեկանների շրջանում նրանք 7 տոկոս են կազմել, 40-50 տարեկանների շրջանում՝ 9 տոկոս, իսկ 50-60 տարեկանների շրջանում՝ 13 տոկոս։

Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հատել են 60-ի սահմանը, ապա այստեղ ավելի կամ պակաս ակտիվ սեռական կյանք վարել է յուրաքանչյուր երկրորդը։

loading...