Կոլորադոյի նահանգապետը ապրիլը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ամիս

Կոլորադոյի նահանգապետը ապրիլը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ամիս

16:32 5 Ապր, 2019

Ամերիկյան Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը ապրիլը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ամիս։ Այս մասին Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ԱՀԱԿ) տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում։

Փաստաթղթում Ջարեդ Փոլիսը նշել է Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրության կարեւորությունը։

Ինչպես ընդգծվում է փաստաթղթում, Կոլորադոյի նահանգային իշխանությունները դատապարտում են ազգային, ցեղային եւ կրոնական հողի վրա կատարված հանցագործությունները։

loading...