ՊՆ N զորամասի հրամանատարի սպանության փորձի կասկածանքով ձերբակալված կա

ՊՆ N զորամասի հրամանատարի սպանության փորձի կասկածանքով ձերբակալված կա

16:16 5 Ապր, 2019

Երևանի  Հարավ-Արևմտյան թաղամասի շենքերից մեկի բակում ՊՆ N զորամասի հրամանատարի սպանության փորձի կասկածանքով 57–ամյա տղամարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով` սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար:

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ ապրիլի 5-ին, Հարավարեւմտյան թաղամասի Անդրանիկի փողոցից հրազենային վնասվածքով «Աստղիկ» բ/կ է տեղափոխվել ՊՆ N զորամասի հրամանատար 1989 թ. ծնված Ջ. Ս–ն։ Պարզվել է , որ տղամարդուն հրազենային վնասվածք է պատճառել 1962 թ. ծնված մի տղամարդ։ Հարձակվողին վնասազերծել է հենց հրամանատարը։

loading...