Ազգային ժողովը կքննարկի 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հարազատներին փոխհատուցում վճարելու հարցը

Ազգային ժողովը կքննարկի 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հարազատներին փոխհատուցում վճարելու հարցը

15:59 5 Ապր, 2019

Ներկայացված օրինագիծը փոփոխվել է եւ համաձայնեցվել կառավարությունից ստացված առաջարկի հետ: Ապրիլի 5-ին Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Երեւանում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիներին փոխհատուցում վճարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխխոսնակ, հիմնական զեկուցող Լենա Նազարյանը

Օրինագծի համահեղինակի գնահատմամբ՝ փաստաթուղթը մեծ հասարակական-քաղաքական նշանակություն ունի: Մարդիկ, որոնք տուժել են նշված իրադարձությունների ժամանակ, տարիներով զրկված էին պեության ուշադրությունից եւ բախվել են ծանր սոցիալական, հոգեբանական խնդիրների»,- նշեց Նազարյանը:

Նա ընդունեց, որ պետությունն օգնություն ցուցաբերել է, սակայն ոստիկանների եւ քաղաքացիներ հանդեպ խտրական մոտեցում է եղել: Փոխխոսնակն ասաց, որ կոնկրետ անուններ չի թվարկի, սակայն եղել են զոհերի հարազատներ, որոնք մեծ աջակցություն են ստացել եւ մինչեւ հիմա դեռ ստանում են, եւ կան մարդիկ, որոնք ոչ մի բան չեն ստացել, եթե հաշվի չառնենք հուղարկավորության ծախսերը վճարելու տեսքով մասնավոր աջակցությունը: Խորհրդարանականի կարծիքով՝ սա անարդար մոտեցում է, եւ առաջարկված օրինագիծը, ի թիվս այլոց, ուղղված է արդարության վերականգնմանը

Լենա Նազարյանը, միաժամանակ, հստակեցրեց, որ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը, կարգը եւ ստանալու պայմանները կորոշվեն Հայաստանի կառավարության որոշմամբ:

Օրինագիծը ստացավ պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացությունը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանություն-ընդդիմություն դիմակայության ժամանակ զոհվել են 8 ցուցարարներ եւ Ներքին զորքերի 2 զինծառայող:

loading...