Ջերմուկի, Կոտայքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի եւ Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում

Ջերմուկի, Կոտայքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի եւ Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում

10:18 3 Ապր, 2019

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Կոտայքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի եւ Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:

Քուչակից մինչեւ Ապարան ճանապարհահատվածում գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

loading...