Վրաստանում այսօրվանից արգելվում է պլաստիկ տոպրակների արտադրությունը, ներկրումը եւ վաճառքը

Ապրիլի 1-ից Վրաստանում արգելված է ցանկացած հաստության պլաստիկ տոպրակների արտադրությունը, ներկրումը եւ վաճառքը:

«Վրաստան օնլայնը» հաղորդում է, որ կանոնների խախտման համար ձեռնարկատերը կտուգանվի 500 լարիով, իսկ ապրանքը կառգրավվի: Խախտման կրկնության դեպքում տուգանքի գումարը կկրկնապատկվի:

Տոպրակների արտադրողներին կվերահսկի բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարութան շրջակա միջավայրի պահպանության վերահսկման բաժինը: Ներմուծման վերահսկողությունը կիրականացվի ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը: Տեղական իրացնողներին կստուգեն տեղական ինքնակառավարման մարմինները:

ԱՎԵԼԻՆ