Դիլիջանի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար փակ են. 3 մարզում ձյուն է տեղում. Լարսը բաց է

Դիլիջանի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար փակ են. 3 մարզում ձյուն է տեղում. Լարսը բաց է

10:01 1 Ապր, 2019

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը եւ Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները եւ Դիլիջանի ոլորանները (միայն կցորդիչով բեռնատարների համար) փակ են:

Դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի Սարավան-Զանգեր, Կապան-Գորիս ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան եւ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Դիլիջանի ոլորաններում  եւ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

loading...