Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. սպասվում է ձյուն և բուք

Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. սպասվում է ձյուն և բուք

11:25 30 Մրտ, 2019

Հանրապետության տարածքում` մարտի 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։

 

loading...