Աժ-ում քննարկվում է գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքի փոփոխության հարցը

Աժ-ում քննարկվում է գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքի փոփոխության հարցը

12:19 20 Մրտ, 2019

Մենք ցանկանում ենք քննարկել գրավատների եւ փոխանակման կետերի համար պետական տուրքի փոփոխության հարցը, որը մեծ հնչեղություն է ստացել: Մարտի 20-ին Խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողոի նախաձեռնած  աշխատանքային խորհրդակցությանը, որը նվիրված էր փոխանակման կետերի, դիլերների եւ գրավատների գործունեության հարցին, ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Հայկ Գեւորգյանը:

Պատգամավորը նշեց, որ քննարկումը կանցկացվի արարողակարգի շրջանակներից դուրս եւ այսօր նրանք ոչ մի վերջնական որոշում չեն ընդունի:

«Ուզում եմ հիշեցնել, որ առաջարկվող օրենսդրական փոփոխություններով վարկային կազմակերպությունները 500 հազար դիմաի փոխարեն 3 մլն դրամի չափով պետք է հարկ վճարեն, վճարա-պրոցեսինգային ընկերությունները՝ 250 հազար դիամի փոխարեն մինչեւ 1 մլն դրամ, բանկային բյուրոները՝ 500 հազար դիամի փոխարեն մինչեւ1 մլն դրամ, բանկերը՝ 3 մլն դրամի փոխարեն մինչեւ 7 մլն դրամ, գրավատները՝ 100 հազար դրամի փոխարեն մինչեւ 6 մլն դրամ, փոխանակման կետերեը՝ 50 հազար դրամի փոխարեն մինչեւ 3 մլն դրամ եւ փոխանակման դիլերները՝ 100 հազար դրամի փոխարեն մինչեւ 3 մլն դրամ», – ասաց Գեւորգյանը:

Քննարկմանը պատգամավորներից բացի մասնակցում են նաեւ շահագրգիռ անձինք, մասնավորապես գրավատների եւ փոխանակման կետերի ներկայացուցիչներ, որոնք իրենց դժգոհությունը եւ մտավախությունը հայտնեցին Կառավարության նախաձեռնած նոր օրինագծի հետ կապված:

Նրանք նշեցին, որ տուրքերի նման լուրջ բարձրացումը կհարվածի իրենց բիզնեսին եւ շատ ձեռնարկատերեր ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը կհանգեցնի բնակչության շրջանում գործազրկության աճին, քանի որ տվյալ ոլորտում զբաղվածություն ունեցող բազմաթիվ մարդիկ փաստացի բարձր հարկերի պատճառով կմնան առանց աշխատանքի:

Սա ըստ ձեռնարկատերերի, ոչ մի կերպ չի կարող նպաստել տնտեսական աճին, որի անհրաժեշտության մասին բազմիցս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

loading...