Ձվածեղը կարող է վտանգ պարունակել սրտի համար

Ձվածեղը կարող է վտանգ պարունակել սրտի համար: Այս մասին գրում է   The New York Times-ը:

Որոշ մասնագետներ ենթադրում են, որ, չնայած մեծ թվով խոլեստերինի, ձվածեղը վնաս չի հասցնի օրգանիզմին, մյուսները վստահ են, որ այն վնասակար է: Ինչպես գրում է պարբերականը, վերջերս իրականացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վնասակար է:

Գիտական փորձին 17 տարվա ընթացքում մասնակցել է 30 հազար մարդ: Փորձը ցույց է տվել, որ ամեն օր ստացվող լրացուցիչ 300 մգ խոլեստերինը ավելացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկայնությունը 17 տոկոսով, իսկ վաղաժամ մահը՝ 18 տոկոսով:

ԱՎԵԼԻՆ