Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում BMW-ն դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել դաշտում. Կան վիրավորներ

Պարզվել է, որ Ներքին Ծաղակվան գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ. Զ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտի մեջ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղեւորներ Գ. Հ.-ը (ծնված 1991 թ.,) եւ Ս. Թ.-ը (ծնված 1986 թ.) տեղափոխվել են Իջեւանի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված եւ մոտոցրել ավտոքարշակին:

ԱՎԵԼԻՆ