Տիգրան Խաչատրյանը ՀԲ առաքելության հետ քննարկել է «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածքներ» ծրագիրը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածքներ»  ծրագրի առաքելությանը՝ քննարկելու ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարն իր խոսքում նշել է, որ առաքելության այցի օրակարգը ներառում է կարեւորագույն հարցեր։

Տիգրան Խաչատրյանն առաջարկել է քննարկել ծրագրի բաղադրիչների ճկունության վերաիմաստավորումը՝ որպես հիմնական նպատակ պահպանելով որակի ենթակառուցվածների բարելավումը եւ առեւտրի խթանումը։

Կողմերը ներկայացրել են սահմանված ժամկետներում ծրագրի առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ պատկերացումները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել  քննարկումներն առանձին ուղղությունների շուրջ, ապա ամփոփել արդյունքները նախարարի հետ։

ԱՎԵԼԻՆ