Մերկասառույցի պատճառով Mazda-ն բախվել է գազի խողովակին ու գլխիվայր հայտնվել ձորում. կա 6 վիրավոր

Լոռու մարզում, այսօր՝ փետրվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:00-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, 44-ամյա Խալաթ Ղ.-ն իր վարած Mazda մակնիշի 38 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածոււմ դուրս է եկել երթեւեկելի գոռուց, բախվել գազախողովակին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու նրա 5 ուղեւորները բժշկական օգնություն սատանալու նպատակով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն:

Աղբյուրի տվյալներով, վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը:

 

ԱՎԵԼԻՆ