Վոթել. Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը կսկսվի «շաբաթների» ընթացքում

Վոթել. Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը կսկսվի «շաբաթների» ընթացքում

20:55 11 Փտր, 2019

Ենթադրվում է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից կսկսվի «շաբաթների» ընթացքում։ Այս մասին ասել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը, տեղեկացնում է Daily Beast-ը։

Նա, միեւնույն ժամանակ, հրաժարվել է ներկայացնել զորքերի դուրսբերման որոշակի ժամանակացույց։ «Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»,- ասել է նա։

CNN-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ԻԼԻՊ «տասնյակ հազարավոր» զինյալներ դեռեւս ցրված են ողջ Սիրիայով եւ Իրաքով։ «Նրանք ցրված են, բայց կան պարագլուխներ, կան զինյալներ, կան օգնականներ»,- ասել է նա։

loading...