Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է Սիրիայում ՀՀ առաքելության խնդիրներն ու նպատակները

Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է Սիրիայում ՀՀ առաքելության խնդիրներն ու նպատակները

19:54 11 Փտր, 2019

Այսօր՝ փետրվարի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։ Այս մասին  տեղեկանում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները։

Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

loading...