Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պիտի կրճատվի. Սուրեն Պապիկյան

Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պիտի կրճատվի. Սուրեն Պապիկյան

18:52 11 Փտր, 2019

Մարզպետարաններում կանցկացվեն մրցույթներ և արդյունքում առավել լավ ցուցանիշներ ցույց տված աշխատողները՝ այս պահին աշխատակիցների 2/3–ը կպահպանեն իրենց աշխատատեղերը։ Այս մասին այսօր` փետրվարի 11–ին,  լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Այս օպտիմալացումը, այս կրճատումները մի նպատակ եմ հետապնդում՝ արդյունավետ կառավարում և առավել որակյալ մասնագետների ներգրավում»,– ասաց նա։

Պապիկյանի խոսքով՝ մարզպետարաններում օպտիմալացման ծրագիրն իրականացվում է դեռ հոկտեմբերից։ «Ներգրավվել են խորհրդատվական ընկերություններ, ֆինանսավորումը կատարում է Շվեյցարիայի զարգացման գործակալությունը, մի քանի մարզպետարաններում կատարվել են ուսումնասիրություններ, և եկել ենք այն եզրահանգման, որ այս փուլում մարզպետարանների աշխատակիցների մոտ 30 տոկոսը պիտի կրճատվի։ Արդեն իսկ սխեման կա։ Մի քանի փոքրիկ դետալների շտկումից հետո, նաև՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների ավարտից հետո, հաջորդիվ կլինի մարզպետարանների օպտիմալացումը»,– ասաց նախարարը։

Նա նշեց, որ այս տարվա աշխատավարձային ֆոնդը կպահպանվի. «չի կարող չպահպանվել, որովհետև դա հաստատված է ՀՀ բյուջեով»։

loading...