«Լուսավոր Հայաստան» – ը հակված է վստահելու իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանը

«Լուսավոր Հայաստան» – ը հակված է վստահելու իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանը

14:22 9 Փտր, 2019

Կողմերի միջեւ հաղորդակցության պահպանումը կարեւոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում գործողությունների կանխատեսելիության տեսակետից: news.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հակված է վստահելու իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանը: «Ինչպես հայտարարեցին վարչապետը եւ ԱԳ նախարարը, բանակցային գործընթաց չկա: Կա շփում, որը, մեր կարծիքով, շատ օգտակար է նախապատրաստվելու տեսակետից, որպեսզի կողմերը կարողանան նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշեց պատգամավորը:

loading...