Հնդկաստանում կեղծ սպիրտային խմիչքից առնվազն 39 մարդ է մահացել

Հնդկաստանում կեղծ սպիրտային խմիչք համտեսած առնվազն 39 մարդ է մահացել, եւս 27-ը թունավորվել է, հայտնում է Associated Press-ը:

Տեղական ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ Ուտար Փրադեշ նահանգում 2 տարբեր իրադարձությունների հետեւանքով մահացել է 26 մարդ: Եվս 13 մարդ մահվան աստիճանի թունավորվել է հարեւան Ուտարաքհանդ նահանգում:

Նա նշել է, որ բոլոր զոհերը խմել են միեւնույն կեղծված սպիրտային ըմպելիքը, որի մեջ հայտնաբերվել են մեթանոլի հետքեր:

Ողբերգական իրադարձության փաստով կալանավորվել է 8 մարդ, որոնք, ենթադրաբար, ընդհատակյա վաճառողներ են, դրանից բացի՝ պաշտոնանկ են արվել 35 պաշտոնատար անձինք, այդ թվում՝ 12 ոստիկաններ:

ԱՎԵԼԻՆ