Վերջնականորեն ավարտեցինք կառավարության կառուցվածքի քննարկումները. Կլինի 12 նախարարություն. Փաշինյան

Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,-ասաց Փաշինյանը:

 

ԱՎԵԼԻՆ