Հյուսիս-Հարավ ճանապարհի ներդրումային ծրագրում այժմ ակտիվ քննարկումներ են տարվում.Հակոբ Արշակյան

Հյուսիս-Հարավ ճանապարհի ներդրումային ծրագրում այժմ ակտիվ քննարկումներ են տարվում հարավային ուղղությամբ:

Այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը. «Հարավային ուղղությունը ստրատեգիական նշանակություն ունի, որովհետև 2 ժամ ճանապարհի կրճատում ենք ունենում և 55 կմ հատված:  Հարավային ուղղության փաթեթը՝ թունելի և երեք կամրջի շինարարությունը, գնահատվում է 350-400 մլն դոլար»:

Անդրադառնալով ծրագրի երկրորդ տրանշին, նա ասաց, որ դանդաղումներ կան, որոնք կապված են կապալառու ընկերության հետ. «Կապալառու ընկերությունը ցանկացել էր ենթակապալառու ընկերութւոնների միջոցով աշխատել այստեղ, բայց որոշակի դժվարութւոններ էին ի հայտ եկել, այնուհետև փորձել էին իրենց տեխնիկան ներկրել և իրենց ուժերով սկսել, այսինքն գործառնական խնդիրների պատճառով է դանդաղումը»:

Երրորդ տրանշի մասով Հակո Արշակյանն ասաց, որ չինացի գործընկերների և դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների մեջ. «Այն ծավալները, որոնք առաջ էին գնում մեր գործուն ջանքերի շնորհիվ, եռապատկվել են, այսինքն շատ դանդաղ էր ի սկզբանե գնացել և տարբեր պատճառներով հետ էր ընկել պրոետը մինչև կառավարության փոփոխությունը: Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որպեսզի մինչև իրենց ստանձնած վերջնաժամկետը դա ավարտին մոտեցվի»:

Անդրադառնալով տրանշ մեկին և տրանշ երկուսին, ապա այստեղ որակի հետ կապված լուրջ խնդիրներ կային, բայց քանի որ հարցը գտնվում է քննչական կոմիտեի իրավասության տակ, նախարարը չմեկնաբանեց:

Տրանշ երեքում շինարարական աշխատանքները նորմալ իրականացվում են, իսկ Տրանս չորսի մասով  ընթանում են բանակցություններ:

ԱՎԵԼԻՆ