Դեցլը մահվանը նախորդած հարցազրույցում կանխագուշակել է Էլջեյի մահը

Դեցլը մահվանը նախորդած հարցազրույցում կանխագուշակել է Էլջեյի մահը

12:15 6 Փտր, 2019

Ռուս ռեփեր Դեցլի (Կիրի Տոլմացկի) մահվանից հետո առավելագույն ուշադրություն է կենտրոնացվել նրա հարցազրույցների վրա։ Հատկապես այն բանից հետո, երբ հիշատակվեց նախկին հարցազրույցներից մեկը, որում Դեցլը հայտնել էր 35 տարեկան հասականում իմ մահը բեմականացնելու մասին։

Ողբերգական միջադեպից մեկ շաբաթ առաջ «Муз-ТВ»-ի եթերում Դեցլը խոսել է տարբեր թեմաների մասին, պատմել իր կյանքի ուղու մասին։ «Կան մի քանի դեպքեր, որոնց համար ես ամաչում եմ։ Բայց դա իմ ճանապարհն է։ Մենք սովորում ենք սխալների վրա։ Ճանապարհը, որը ես եմ ընտրել, ոչ բոլորը կցանանան ընտրել։ Ես ունեցել եմ որոշակի հնարավորություններ, որոնք չեմ օգտագործել եւ ցանկացել եմ անցնել բարդ ճանապարհով»,- խոստովանել է Դեցլը։

Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հայտնի կատարող Էլջեյի մասին էր։ Դեցլը նրան խորդուրդ է տալիս փոխել կենսակերպը։

«Ես ամբողջ ալբոմը չեմ լսել, բայց որակը թույլ է տալիս լավագույնը մաղթել։ Նա դեռ երիտասարդ է եւ չի զգում պատասխանատվությունը բազմության առաջ, որը նրան լսում է։ Եթե նա ամեն դեպքում այդպիսի տեքստերով եւ կենսակերպով հասնի ծերություն, ինչում ես կասկածում եմ, նա կամաչի լսել իր ստեղծագործողությունները»,- հայտնել է արտիստը։

Կիրիլ Տոլմացկին մահացել է փետրվարի 3-ի գիշերը։ Արտիստը կին ունի՝ Յուլյա Տոլմացկայան՝ նախկին մոդել եւ 13-ամյա որդի՝ Անտոնին։

loading...