Նշվել են աշխարհի ամենաթանկ տեսարժան վայրերը

Նշվել են աշխարհի ամենաթանկ տեսարժան վայրերը

11:41 6 Փտր, 2019

Զբոսաշրջային վայրերն ազդում են նրանց շրջակայքում գտնվող բնակարանների արժեքի վրա, տեղեկացնուն է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Փորձագետները գնահատել են աշխարհի ամենաշատ այցելվող քսան վայրերի գնաճային էֆեկտը եւ պարզել, թե որքանով է ավելի թանկ կյանքը դրանց կողքին, օրինակ՝ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա:

Պարզվել է, որ Hollywood հանրահայտ նշանի կողքին ապրել ցանկացող գնորդները պետք է պատրաստ լինեն մեկուկես միլիոն եւ ավելի գումար վճարել, ինչը 1057%-ով ավելի է Լոս Անջելեսի ցանկացած այլ վայրի բնակարանի արժեքից։

Երկրորդ տեղը, որն ազդում է անշարժ գույքի գնի վրա, Բուրջ Խալիֆ երկնաքերն է։ Դրա բարձրությունը 828 մետր է։ Դուբայի խորհրդանիշներից մեկի կողքին ապրելը 687%-ով ավելի թանկ է, քան քաղաքի մեկ այլ վայրում. ավելի քան միլիոն դոլար։

Երրորդ տեղը Վաշինգտոնի կոթողն է։ 169 մետր բարձրությամբ կոթողի կողքին ապրելը, որը գտնվում է Սպիտակ տան եւ Կապիտոլիումի միջեւ, 678%-ով ավելի թանկ է, քան Վաշինգտոնի ցանկացած այլ վայրում, այսինքն՝ արժեքը գրեթե երկու եւ կես միլիոն դոլար է։

Ցանկում տեղ են գտել նաեւ, օրինակ, Սիդնեյի օպերային թատրոնը (այն անշարժ գույքի արժեքը բարձրացնում 459%-ով), Էյֆելյան աշտարակը (գինն ավելացնում է 334%-ով), Գուգենհեյմի թանգարանը Բիլբաոյում ((+171%), Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասները (+264%) եւ այլն։

Միակ տեսարժան վայրը, որի կողքին բնակարանը մի փոքր էժան է, քան քաղաքի մյուս շրջաններում, Հռոմի Կոլիզեյն է։ Իհարկե, գնի տարբերությունն ընդամենը 0,1% է։

loading...