Գազի ներքին սակագների մասին բանակցությունների վերաբերյալ դեռ նորություններ չկան. «Գազպրոմ Արմենիա»

Գազի ներքին սակագների մասին բանակցությունների վերաբերյալ դեռ նորություններ չկան. «Գազպրոմ Արմենիա»

11:40 6 Փտր, 2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախազգուշացումը կապված է հավաստի տվյալների հիման վրա տեղեկությունների տրամադրման ժամկետների խախտման հետ: Փետրվարի 6-ին ՀԾԿՀ նիստի ավարտից հետո  լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

«Հավաստի տեղեկությունների տրամադրումը մեր կողմից որակվել է որպես բավարար հիմք ավելի ուշ ժամկետում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար», — բացատրեց Միրումյանը:

Հարցին՝ արդյոք սպասվում են որեւէ ներդրումներ եւ կարող է արդյոք ընկերությունը տարին ի վնաս իրեն ավարտել հանրապետության համար գազի գնի բարձրացման ֆոնին, նա ասաց, որ բոլոր հարցերը քննարկման փուլում են եւ դեռ ոչ մի նորություն չի կարող հաղորդել:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 6-ի նիստում նախազգուշացում էր ներկայացրել  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի 2018 թվականի նոյեմբերի գործունեության մասին տեղեկությունների տրամադրման ժամկետների խախտման համար:

loading...