Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 19 հարց է, որից 13-ը՝ չզեկուցվող , 2-ը՝ գաղտնի (ուղիղ)

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 19 հարց է, որից 13-ը՝ չզեկուցվող , 2-ը՝ գաղտնի (ուղիղ)

11:33 6 Փտր, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 6-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 19 հարց, որից 13-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:

Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, կառավարության ծրագիրը հաստատելու եւ ԱԺ ուղարկելու հարցը: Դրանով է նաեւ պայմանավորված, որ կառավարության նիստի օրը փոխվել է փետրվարի 7-ի փոխարեն այն անցկացվում է այսօր:

Օրակարգում են մասնավորապես, Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու, Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին, Լոռու մարզի Շենավանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին եւ այլ հարցեր:

 

loading...