Մեծ Բրիտանիայի թագուհին ցնցել է ոճային տեսքով

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին զարմացրել է իր հագուստի գույնի ընտրությամբ։ Թահուգին եկեղեցի գնալու համար կրել է 2019թ.-ի գլխավոր գույնի հագուստ, հայտնում է Vogue-ը։

Եղիսաբեթ Երկրորդը մարջանագույն հագուստ է կրել՝ բաճկոն, զգեստ եւ գլխարկ, որոնք պատրաստված են նույն կտորից։ Թագուհին ցույց է տվել՝ ինչի հետ կարելի է համադրել «տարվա գլխավոր գույնը». ընտրվել էին սեւ կոշիկներ, պայուսակ ու ձեռնոցներ։

Նախորդ տարվա ավարտին Pantone հետազոտական եւ տեղեկատվական կենտրոնը 2019թ. գույն է անվանել մարջանագույնը (Living Coral):

«Սրտահույզ, բայց նուրբ երանգը պարուրում է ջերմությամբ ու հոգատարությամբ՝ մշտապես փոխվող միջավայրում թարմություն ու հարմարավետություն հաղորդելու համար»,- ասված էր կենտրոնի հայտարարության մեջ։

ԱՎԵԼԻՆ