Խիզախություն է խաղաղության մասին խոսելը. Զոհրաբ Մնացականյանը՝ Մերկելի հայտարարության մասին

Խիզախությունը խաղաղության մասին խոսելն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլերի մասին։

«Խիզախություն է խոսել խաղաղության մասին, որը վերաբերում է բոլոր մասնակիցներին՝ ե՛ւ Ադրբեջանի ժողովրդին, ե՛ւ Արցախի ժողովրդին, ե՛ւ հայ ժողովրդին, սակայն խաղաղության մասին խոսելը չի նշանակում հարցականի տակ դնել վճռականությունը»,–ասաց նա։

ԱԳ նախարարը շեշտեց՝ շատ կողջունեն, որ նման հայտարարություն լինի նաեւ Ադրբեջանից։

Հիշեցնենք, որ Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլ է արել Արցախի կարգավորման հարցում։

ԱՎԵԼԻՆ