ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր օգնական ունի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր օգնական ունի

16:44 4 Փտր, 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր օգնականի պաշտոնում է նշանակել Սաթենիկ Աբգարյանին, ինչի մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքէջում։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.

Սաթենիկ Աբգարյանին 2019 թվականի փետրվարի 1-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական», – ասվում է նախագահի հրամանագրում:

 

loading...