Այս շաբաթ մենք կքննարկենք կառավարության ծրագիրը.Լիլիթ Մակունց

Այս շաբաթ մենք կքննարկենք կառավարության ծրագիրը, չեմ կարող ասել, թե կառավարության ծրագիրը ինչ տեսք կունենա: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին,. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին, թե որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկությունը՝, որ ԱԺ-ն կառավարության ծրագիրը քննարկելու է փետրվարի 12-ին իր հատուկ նիստում, Մակունցն արձագանքեց, որ բոլոր նախադրյալները կան, որ կարողանան քննարկել այդ ժամկետում, բայց հստակ ամսաթվեր նշել չի կարող:

«ԱԺ հանձնաժողովներն իրենց առանձին դիտարկումները կներկայացնեն տարբեր ուղղություններով, այդ թվում տնտեսական առումով: Նախ տեսնենք, թե ինչ են առաջարկում կառավարությունից, ըստ այդմ առաջարկներ կներկայացնենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդեն իսկ լուրջ վերապահումներ կան Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, որ կարծեք թե հին իշխանության ձեռագիրն է, Մակունցն արձագանքեց. «Այս հինգշաբթի՝ փետրվարի 7-ին քննարկում ենք ունենալու ֆինանսների նախարարության հետ եւ օրակարգում լինելու է նաեւ հարկային օրենսգրքին առնչվող հարցերը: Մենք ինքներս ունենք որոշակի դիտարկումներ: Առանձին հանձնաժողովներում պատգամավորներն ունեն իրենց վերլուծություններն ու դիտարկումները: Մենք կհնչեցնենք դրանք ֆինանսների նախարարի կամ հանդիպմանը ներկա նախարարության ներկայացուցիչների մոտ, նաեւ կներկայացնենք որոշակի առաջարկներ: Իհարկե, Հարկային օրենսգրքի փոփոխության փաթեթը կարեւո

ԱՎԵԼԻՆ