Ջենիֆեր Լոպես և Ալեքս Ռոդրիգես զույգը նշում է հարաբերությունների 2-ամյակը

Ջենիֆեր Լոպես և Ալեքս Ռոդրիգես զույգը նշում է հարաբերությունների 2-ամյակը

15:37 4 Փտր, 2019

49-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ նրա սիրելին՝ Ալեքս Ռոդրիգեսը, ռոմանտիկ զույգ են։ Նրանց սիրո պատմությունը սկսվել է երկու տարի առաջ, եւ այսօր զույգը նշում է հարաբերությունների 2-ամյակը։

Ջենիֆեր Լոպեսը սիրելիին սրտառուչ շնորհավորել է Instagram-ի էջում՝ համատեղ լուսանկար հրապարակելով ու գրելով. «Երկու տարվա ծիծաղ, երկու տարվա ուրախություն, երկու տարվա արկածներ, անհանգստություն, մեծություն ու իսկական ընկերություն։ Եվ այնքան շատ սեր։ Դու իմ աշխարհն ավելի գեղեցիկ, անվտանգ, կայուն ես դարձնում մշտապես շարժման մեջ գտնվող աշխարհում։ Դու սպիտում ես ինձ դեռահաս զգալ, ով ամեն ինչ նորից է ապրում։ Որքան երջանիկ եմ, որ գտել եմ քեզ, իմ սեր»։

Հարաբերությունների մեկամյակի կապակցությամբ Ալեքս Ռոդրիգեստը շքեղ բնակարան էր գնել Մանհեթենի կենտրոնում գտնվող երկնաքերի 96-րդ հարկում։ Մեծ բնակարանը, որը գրավում էր հարկի մեծ մասը, մի քանի ննջասենյակ, լոգասենյակ, հանդերձարան, գրադարան կա։ Սակայն 2019թ.-ի սկզբին նրանք որոշել են վաճառել բնակարանը, ամենայն հավանականությամբ ավելի մեծ անշարժ գույք ձեռք բերելու համար. ընտանիքը շատ մեծ է այդպիսի բնակարանի համար։

Դեռեւս հայտնի չէ՝ ինչ նվերներ են միմյանց համար պատրաստել Լոպեսն ու Ռոդրիգեսը։

loading...