Գինին օգտակար է 2-րդ տիպի դիաբետով տառապող մարդկանց համար

Գինին օգտակար է 2-րդ տիպի դիաբետով տառապող մարդկանց համար: Այսպիսի եզրակացության են եկել Բեն Գուրիոնի համալսարանի իսրայելցի հետազոտողները: Ընդ որում՝ գիտնականները կոչ են անում այս ալկոհոլային ըմպելիքը չչարաշահել եւ խիստ սննդակարգի հետեւել:

Երկամյա հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է 224 դիաբետիկների առողջական վիճակը, որոնք նախկինում գինի չեն գործածել: Փորձի շրջանակում նրանք պետք է խմեին կարմիր եւ սպիտակ գինի կամ հանքային ջուր՝ այդ ընթացքում հետեւելով միջերկրածովյան սննդակարգին:

Պարզվել է, որ գինու չափավոր գործածումը խոչընդոտել է աթերոսկլերոզի զարգացմանը, ինչպես նաեւ նպաստել է սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշների կայունացմանը: Գինին հատուկ «բուժական» արդյունք է ունեցել դիաբետով տառապող կանանց շրջանում. մեծացել է բարձր խտության լիպոպրոտեինների, այսինքն՝ «լավ» խոլեստերինի ցուցանիշը:

Գիտնականները կոչ են անում գինին գործածելիս չափավորություն պահպանել եւ պարտադիր խորհրդակցել բուժեղ բժշկի հետ:

 

ԱՎԵԼԻՆ