Կարո՞ղ է արեւը պաշտպանել շաքարախտից

Վիտամին D-ի դեֆիցիտն օրգանիզմում կարող է առաջացնել շաքարախտ: Սա են վկայում Սան Պաուլոյի համալսարանի (Բրազիլիա) հետազոտող գիտնականների ուսումնասիրությունները:

Հետազոտության շրջանակներում ստուգվել են 35-ից մինչեւ 74 տարեկան 700 կանանց տվյալները: Փորձարկման մասնակիցները ստիպված էին պարբերաբար հանձնել վիտամին D-ի մակարդակը, ինչպես նաեւ արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը ստուգող անալիզներ:

Ինչպես պարզվեց, որքան օրգանիզմում բարձր է վիտամին D-ի մակարդակը, այնքան ցածր է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ քաղցած վիճակում, ինչը, համապատասխանաբար, նվազեցրել է 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը:

Փորձագետները չեն բացառում, որ պատճառը նրանում է, որ վիտամին D-ն ազդում է ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների, ինչպես նաեւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը՝ ինսուլինի արձագանքի վրա:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Menopause ամսագրում:

Ավելացրեք, որ վիտամին D-ի աղբյուրը հատկապես ճարպային ձկներն են (սաղմոն, ձողաձուկ), ձկան յուղ, կարագ, պանիր, ձվի դեղնուց, խավիար: Բացի այդ, վիտամին D-ի անհրաժեշտության որոշակի մասն ապահովվում է մաշկի մեջ դրա ձեւավորման հաշվին` արեւի ուղղակի լույսի ներքո լինելու ժամանակ: Այս գործընթացի ինտենսիվությունը կախված է տարվա եղանակից, օրվա տեւողությունից եւ այլն։

ԱՎԵԼԻՆ